Կյանքում մի անգամ երջանկությունը թակում է յուրաքանչյուրի դուռը, բայց հաճախ այդ «յուրաքանչյուրը» նստած է հարևան պանդոկում և չի լսում թակոցի ձայնը:
Մարկ Տվեն
Մեզանից շատերը չէ, որ կարող են տանել երջանկությունը. նկատի ունեմ ուրիշի երջանկությունը:
Մարկ Տվեն
Լինել հիմար, էգոիստ և ունենալ լավ առողջություն՝ ահա այն երեք պայմանները, որոնք անհրաժեշտ են երջանիկ լինելու համար: Բայց եթե դրանցից առաջինը բացակայում է, մյուսներն այլևս անիմաստ են:
Գյուստավ Ֆլոբեր
Կյանքը տալիս է մարդուն (լավագույն դեպքում) միայն մեկ անկրկնելի ակնթարթ և երջանկության գաղտնիքն այն է, որպեսզի այդ ակնթարթը կրկնվի ինչքան հնարավոր է ավելի հաճախ: