ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ "ՇԱՀՈՂ ԿՏՐՈՆ” ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀԴՄ կտրոնների շահման
համար նախատեսված հատուկ համարների 2012 թվականի հունիսի 9-ին կայացած
վիճակահանության արդյունքում հայտնի դարձած շահող թվերն են (առաջին նիշից սկսած
հաջորդական հերթականությամբ)`
1 1
3 4 1
3 4
7
2012 թվականի հունիսի
9-ին կայացած վիճակահանությանը մասնակցում են 2012 թվականի մայիսի 1-ից մինչև 31-ը
ներառյալ տրամադրված ՀԴՄ կտրոնների շահման համար նախատեսված հատուկ համարները:
ՀԴՄ կտրոնների հատուկ
համարների 8 կամ 7 նիշերը (առաջին կամ վերջին նիշից սկսած հաջորդական
հերթականությամբ) վիճակահանության արդյունքում հայտնի դարձած թվերի հետ
համընկնելու դեպքում, ՀԴՄ կտրոններ տիրապետողներին որպես պարգևավճար կտրամադրվի
մեկական ավտոմեքենա, 6 կամ 5 թվերի համընկման դեպքում ավտոմեքենաները կտրամադրվեն
գործարքի առավելագույն արժեքներ ունեցող ՀԴՄ կտրոններ տիրապետողներին:
6 և 5 թվերի համընկմամբ
այն ՀԴՄ կտրոններ տիրապետողներին, որոնց վիճակահանության արդյունքներով
ավտոմեքենաներ չեն տրամադրվել, ինչպես նաև 4 թվերի համընկմամբ ՀԴՄ կտրոններ
տիրապետողներին գործարքի արժեքներից կախված որպես պարգևավճար կտրամադրվի ՄՏՍ
կոնեկտ անսահմանափակ ինտերնետ կապից 6 ամսով անվճար օգտվելու իրավունք ու մոդեմ և
բջջային հեռախոս:
Այն քաղաքացիները, որոնց ՀԴՄ կտրոնի առաջին կամ վերջին նիշից սկսած
հաջորդական հերթականությամբ 4 և ավելի նիշերը համընկել են վիճակահանության
արդյունքում հայտնի դարձած թվերին, պետք է մինչև ՀՈՒՆԻՍ ամսվա
վերջին աշխատանքային օրն անձը հաստատող փաստաթղթով ներկայանան ՀՀ ԿԱ ՊԵԿ
հարկային (տարածքային) տեսչություններ` ներկայացնելով նաև անձնագրի կամ անձը
հաստատող փաստաթղթի պատճենը և կտրոնի բնօրինակը: