Կայքի այցելուներին առաջարկեցի պատասխանել հետևյալ հարցին
Ինչպես կվերջանա Չելսի - Բավարիա խաղը? Հարցումը տեղադրվել էր 2012 թվականի Մայիսի 5-ին և ահա 15 օրվա ընթացքում հարցմանը մասնակցեց թվով 53 այցելու, ահա արդյունքները՝
24/05/2012 Խաղի հաշիվը գուշակել էր ընդամենը մեկ այցելու (1-1)
Շուտով կմեկնարկեն ԵՎՐՈ-2012-ի հանդիպումները, բայց կարծես այս անգամ
մեզ մոտ չկա այն ոգևորությունը, որը միշտ պարուրում է շարքային ֆուտբոլասերին Աշխարհի
կամ Եվրոպայի առաջնություններից առաջ: Կարծում եմ, դրա պատճառը նախ և առաջ այն ցավն
է ու հիասթափությունը, որը պատճառեց մեզ ֆուտբոլային Եվրոպան, ցավը, որը պատճառեց ոմն
իսպանացի ատամնաբույժ Իտուրալդե Գոնսալեսը: Չէ որ հենց նրա չարաբաստիկ որոշման արդյունքում
է, որ այժմ ԵՎՐՈ-2012-ի C խմբում հայտնվել է ոչ թե մեր հավաքականը, այլ Իռլանդիայի
ազգայինը:
Ի բարօրություն ազնիվ ֆուտբոլի կողմնակիցների,
թզուկ Գոնսալեսը թողել է մրցավարությունը: Իտուրալդեները, ցավոք, գրեթե միշտ եղել են
ֆուտբոլում, բայց նրանք անցողիկ երևույթներ են, իսկ մեր հեքիաթային հավաքականի հրաշք
խաղը անմահ է:
Մեր հավաքականի բոլոր տղաները թանկ են
մեզ համար, հենց նրանք էին, որ հեքիաթ թվացող երազը դարձրին իրականություն, ստիպեցին
մեզ հավատալ անհնարինին:
Եվ ուրեմն, պի’նդ կաց, հայ երկրպագու,
դու դեռ անելիք ունես այս աշնանը և այդուհետ: Ոչ մի Իտուրալդե չի կարող ընկճել քեզ:
Մեր հավաքականը այս տարի արդեն իսկ ցույց է տվել իր անկոտրուն կամքը, դե ուրեմն մենք
էլ համախմբվենք ու միասին սատարենք մերոնց նոր ուժով, նոր եռանդով, նոր ակնկալիքներով,
նոր երազանքներով: Չէ որ Բրազիլիան մեզ է սպասում: